Երեւանի Գալշոյան փողոցում 23-ամյա Հայկ Էմինի Սարգսյանը, վարելով «ՈՒԱԶ» մակնիշի 16 LU 317 համարանիշի բեռնատար ավտոմեքենան, դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 22-ին, ժամը 12-ի սահմաններում:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի արդյունքում Հայկ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը։ Վերջինս տեղազննման աշխատանքներ կատարելուց հետո մեկնել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվել, քննիչի հանձնարարականով ոստիկանության աշխատակիցները վթարի ենթարկված մեքենան տեղափոխել են ՃՈ տուգանային հրապարակ։







Լուսանկարները` Գագիկ Շամշյանի





























