ԱԷՄԳ-ն նոր է սկսել ուսումնասիրել Իրանի մասին Իսրայելի տեղեկատվությունը, սակայն վերլուծության համար երկար ժամանակ կպահանջվի: Այդ մասին հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիո Ամանոն, հաղորդում է AP-ն:
Ամանոն կոչ է արել Իրանին «ժամանակին եւ ակտիվ համագործակցություն» ապահովել ԱԷՄԳ-ի տեսուչների հետ: Նա նշել է, որ գործակալության համար հասանելի են եղել Իրանում գտնվող բոլոր օբյեկտները, որոնք նա պետք է այցելեր եւ «Իրանը կատարում է իր միջուկային պարտավորությունները»: Այնուամենայնիվ, Ամանոն նշել է, որ Իրանը կարող է «ավելի ակտիվ եւ ժամանակին մեզ համար մուտք ապահովել»:
Պատասխանելով ապրիլին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկատվության տրամադրմանը, Ամանոն ասել է, որ գործակալությունը «ուշադիր» հետեւել է Նեթանյահուի ասուլիսին եւ «կարծիքների փոխանակում է սկսել»: «Մենք նոր ենք սկսել ուսումնասիրել տեղեկատվությունը», - ասել է Ամանոն` հավելելով, որ վերլուծության համար երկար ժամանակ կպահանջվի:




























