Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի եւ այլ երկրների «ոչ բարեկամական գործողություններին», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Օրենքի համաձայն, կառավարությունը Ռուսաստանի նախագահի որոշմամբ կարող է արգելել ցանկացած ապրանքի կամ հումքի ներմուծումը, բացառությամբ այնպիսի ապրանքների, որոնց համարժեքը չկա Ռուսաստանում եւ այն երկրներում, որոնց պատժամիջոցները չեն վերաբերում:

Արգելքը չի տարածվում անձնական օգտագործման համար Ռուսաստան ներկրվող ապրանքների վրա:

Օրենքը թույլ է տալիս նաեւ Ռուսաստանի նախագահին իր որոշմամբ «ոչ բարեկամական պետությունների» դեմ ցանկացած «պատժամիջոց» կիրառել:

«ԱՄՆ-ի եւ այլ պետությունների ոչ բարեկամական գործողությունների դեմ ազդեցության (հակազդեցության) միջոցառումների մասին» օրինագիծը Պետդումայում քննարկման էր դրվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն «Կրեմլի ցանկում» ներգրավված անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառեց: Ցուցակում խոշոր գործարարներ եւ պաշտոնյաներ էին ընդգրկվել: