Մեծ Բրիտանիայում նորածին երեխային կյանքը փրկվել է շնորհիվ այն բանի, որ նրա մայրը վարակվել է «խոզի գրիպով», գրում է բրիտանական The Daily Express-ը:
Փոքրիկ Ռոման Ուոթմորը ծնվել է ժամանակից 5 շաբաթ շուտ: Նրա մայրը՝ Դոննան եղել է վերակենդանացման բաժանմունքում՝ «խոզի գրիպով» վարակվելու հետեւանքով: Հենց այդ պահին էլ բժիշկները հայտնաբերել են կրկնակի հանգույց Ռոմանի պորտալարի վրա: Եթե պտուղը այդքան ժամանակ մնար մոր արգանդում, կմահանար:
28-ամյա Դոննան ասել է. «Բժիշկներն ասացին, որ գրիպը փրկեց որդուս կյանքը: Եթե ես չվարակվեի այդ հիվանդությամբ, բժիշկները չէին հայտնաբերի պորտալարի վրայի կրկնակի հանգույցը»:
Հունվարի 21-ին Ռոմանին դուրս են գրել Ուելսի համալսարանական հիվանդանոցից, իսկ նրա մայրն էլ ամբողջությամբ առողջացել է «խոզի գրիպից»:




























