Իրանը երեքշաբթի կտեղեկացնի ՄԱԳԱՏԷ (Միջուկային էներգիայի միջազգային գործակալություն) ուրանի հարստացման ներուժի ավելացմանն ուղղված գործընթացի սկիզբի մասին: Այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:
«Նամակում, որը կփոխանցվի ՄԱԳԱՏԷ-ին, Իրանը կհայտարարի, որ ուրանի հեկսաֆտորիդի արտադրության ներուժի ավելացման գործընթացը կմեկնարկի երեքշաբթի օրը»,- ասել է Քամալվանդին:
Ավելի վաղ գործակալությունը հաղորդել էր, որ Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հանձնարարել էր երկրի Ատոմային էներգետիկայի կազմակերպությանը սկսել ուրանի հարստացման ծավալներն ընդլայնելու նախապատրաստական աշխատանքները, եթե իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային համաձայնագիրը տապալվի:
Իրանը կհայտնի ՄԱԳԱՏԷ-ին ուրանի հարստացման ծավալների ընդլայնման նախապատրաստական աշխատանքների մասին

Հասանելի է
русский


























