Երեքշաբթի օրը Բիթքոինի (Bitcoin) արժեքը նվազում է եւ վաճառվում է  7.4 հազար դոլարով՝ ամսվա սկզբի 7.5-7.6 հազար դոլարի մակարդակում ամրապնդվելու փորձերից հետո, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինը էժանացել է  3.6 տոկոսով՝ մինչեւ 7.424 հազար դոլար: Binance  բորսայում կրիպտոարժույթի գինը նվազել է 4.27 տոկոսով՝ մինչեւ 7.375 հազար դոլար, իսկ OKEx-ում՝ 4.21 տոկոսով՝ մինչեւ 7.376 հազար դոլար:

Բիթքոինից հետո միասին նվազում են նաեւ այլընտրանքային կրիպտոարժույթների գները: Այդպես, Ethereum-ի գինը նվազել է 5.56 տոկոսով՝ մինչեւ 584.09 դոլար, Ripple-ը՝ 6.26 տոկոսով՝ մինչեւ 0.647 դոլար, Bitcoin Cash-ը` 9.01 տոկոսով՝ մինչեւ 1.07 հազար դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան այժմ 332.19 միլիարդ դոլար է կազմում, բիթքոինը զբաղեցնում է շուկայի մոտ 38 տոկոսը: