Իրանի Զինված ուժերի ցամաքային զորքերը կգործեն նոր կառուցվածքի հիման վրա, հաղորդել է FARS գործակալությունը՝ հղում անելով Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Ահմեդռզա Փուրդաստանին:

Երկրի սահմանները կբաժանվեն 5 շրջանների եւ յուրաքանչյուր շրջանի ցամաքային զորքերը կենթարկվեն առանձին, ինքնուրույն շտաբներին, ասել է բրիգադային գեներալը:

Նրա խոսքով, այդ 5 շտաբների պոտենցիալն ու հզորությունը կավելանա եւ նրանք ունակ կլինեն ինքնուրույն գործողություններ իրականացնել:

«Եթե թշնամին խախտի շտաբներից մեկի կամը մյուսների հետ, յուրաքանչյուր շատբ ունակ կլինի ինքնուրույն կռիվ տալ թշնամու դեմ»,- ասել է Փուրդաստանը: