Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով հունիսի 6-7-ը Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Այս մասին հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեc Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նա նաեւ նշեց, որ իր ռուս գործընկերոջ հետ բանակցություններից բացի, Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ կանցկացվեն նաեւ Ռուսաստանի խորհրդարանի ներկայացուցիչների, ինչպես նաեւ Մոսկվայում սովորող հայ ուսանողների հետ:
Բալայանը նաեւ նշել է, որ հունիսի 11-ին Մնացականյանը կմասնակցի Ալմաթիում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:





























