Հայաստանի եւ Վրաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Միխայիլ Սահակաշվիլին մասնակցել են մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ ինֆորմատիկայի գծով հայ-վրացական օլիմպիադայի փակման արարողությանը:

Որպես օլիմպիադայի խորհրդանիշ ընտրվել էր «Պի» թիվը: Ինչպես նշել է Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, այդ սիմվոլն ընտրվել է ոչ պատահական, քանի որ «Պի» թիվը խորհրդանշում է անվերջություն, այսինքն հայ-վրացական բարեկամության անվերջությունը:

Ընդհանուր առմամբ, օլիմպիադային մասնակցել են 60 դպրոցականների Հայաստանից եւ Վրաստանից: Մաթեմատիկայից, ֆիզիկայից եւ ինֆորմատիկայից «ամենայուրահատուկ լուծում» անվանակարգերում մրցանակներ են ստացել 3 հայ եւ 3 վրացի աշակերտներ:

Բոլոր հաղթողները պարգեւներ են ստացել՝ Հայաստանի եւ Վրաստանի նախագահներից՝ նոութբուքներ: