Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հունիսի 5-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Սահակյանը շնորհավորել է գեներալ Դավթյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: