Տյումենում անցկացվել է Իվան Պոդդուբնիի հիշատակին նվիրված հունա-հռոմեական ըմբշամարտի ավանդական միջազգային մրցաշարը, որը թվով 50-րդն է:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի լրատվական կենտրոնը, մրցանակակիրների մեջ նաեւ հայեր են եղել:
Մինչեւ 66 կգ քաշային կարգում 2-րդ տեղ է գրավել Միհրան Հարությունյանը (Մոսկվա), իսկ 3-րդ տեղ՝ Գաբրիել Եփրիկյանը (Կրասնոյարսկ):
Մինչեւ 74 կգ քաշային կարգում 2-րդ տեղ է գրավել Վարդերես Սամուրղաշեւը (Դոնի Ռոստով):
Մրցաշարը կազմակերպվել է ամենաբարձր մակարդակով, որին մասնակցել են ԱՊՀ երկրների բազմաթիվ մարզիկներ, նաեւ հյուրեր ԱՄՆ-ից:





























