ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 5-ին, կազմել է 483.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.12 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 565.23 դրամ (նվազել է 1.26 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 646.38 դրամ (նվազել է 0.22 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.78 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 255.3 դրամ, ոսկի՝ 20,117.63 դրամ, պլատին՝ 14,069.68 դրամ։

Հունիսի 5-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: