Բոլորն են շահագրգռված պատժամիջոցների վերացմամբ, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանը, այս մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի հետ բանակցությունների ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հասել է «տնտեսության կայուն, դեռ չափազանց համեստ աճի»: «Ուստի, երբ ես ասում եմ, որ եւ՛ նրանք, ովքեր նախաձեռնում են, եւ՛ նրանք, ում դեմ ուղղված են այդ գործողությունները, որոնք մենք պատժամիջոցներ ենք կոչում, դրանք վնասակար են բոլորի համար: Ուստի, ինձ թվում է, որ դրանց վերացմամբ շահագրգռված են բոլորը, մենք եւս…Այժմ ես չեմ խոսի պատճառների մասին, դրանք ձեզ հատնի են, բայց այն ամենը, ինչ տեղի է ունենում այս ոլորտում, չի խանգարում մեզ զարգացնել հարաբերությունները Ավստրիայի Հանրապետության հետ: Եվ մենք կօգտագործենք ամեն ինչ այն բոլոր ծրագրերի իրականացման համար, որոնց մասին ես ասացի»,- ասել է Պուտինը:





























