ԱՄՆ սենատի առեւտրի հարցերով կոմիտեն Facebook Inc-ից բացատրություն է պահանջել սմարթֆոնների արտադրողներին օգտատերերի տվյալների փոխանցման առնչությամբ, փոխանցում է Reuters-ը։

Սենատորներ Ջոն Տունեն եւ Բիլ Նելսոնը դիմել են Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգին այն բանից հետո, երբ New York Times-ը հաղորդել է, որ սմարթֆոնների արտադրողները կարողացել են հասանելիություն ստանալ օգտատերերի ընկերների տվյալներին, նույնիսկ եթե ընկերները հրաժարվել են երրորդ անձանց հետ տեղեկությամբ կիսվելու թույլտվություն տրամադրել։

Նամակում սենատորները հետաքրքրվում են՝ արդյոք Facebook-ը ստուգում է սմարթֆոնների արտադրողների հետ գործընկերային հարաբերությունները, եւ Ցուկերբերգը ցանկանում է արդյոք վերանայել Սենատում իր տված ցուցմունքները։