Հայաստանի առաջադիմական կուսակցությունը (ՀԱԿ) իր այսօրվա՝ հունվարի 22-ի համագումարում որոշում է կայացրել միանալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

ՀԱԿ-ի համագումարին մասնակցել է նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ելույթ է ունեցել այնտեղ՝ ողջունելով Հայաստանի առաջադիմական կուսակցության այս որոշումը:

Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն այս առնչությամբ հիշեցրել է, որ ԲՀԿ-ին միանալու որոշումը ՀԱԿ-ի վարչությունը  կայացրել է դեռ 8 ամիս առաջ, իսկ այսօր համագումարը հաստատել է այդ որոշումը:

Հիշեցնենք, որ Ուրիխանյանը ժամանակին հանդես էր եկել կառավարության հրաժարականի պահանջով: