Հրաժարականի դիմումներ են ներկայացրել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը եւ նրա տեղակալ Գարիկ Սարգսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հրաժարականի դիմումներ են ներկայացրել Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը  եւ Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանը:

Ավելի վաղ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը NEWS.am-ին հայտնել էր, որ Արցախը մտնում է հետաքրքիր ու ակտիվ մի ժամանակաշրջան. «Դա պայմանավորված է նրանով, որ քաղաքական կյանքում նոր զարգացումներ են լինելու»,-ասել էր նա:

Դավիթ Բաբայանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ՀՀ նախագահի աշխատակազմում ստացվել են Արայիկ Հարությունյանի եւ Կամո Աղաջանյանի հրաժարականների դիմումները: