Տոգոյի ոստիկանությունը սպանել է երկու զինյալների, որոնք երկրի մայրաքաղաք Լոմեում փորձել են առեւանգել ԱՄՆ դեսպանի ավտոմեքենան: Մյուս վարկածով, հանցագործները փորձել են առեւանգել հենց դեսպանին: Հարձակման ժամանակ ավտոմեքենայում են եղել Տոգոյում ԱՄՆ դեսպանը, ՄԱԿ-ի ներկայացուցիչը եւ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության մեկ աշխատակից: Ոստիկանների հետ փոխհրաձգությունում հարձակվողները սպանվել են:

Որոշ տեղեկություններով, հարձակվողները եղել են Բենինի եւ Նիգերիայի քաղաքացիներ, գրում է Mignews-ը: