Պակիստանի Հայդարաբադ քաղաքի մոտ ավտոբուսը բախվել է կանգառած բենզատարին: Բախման հետեւանքով ավտոբուսն ու բենզատարը բռնկվել են: Զոհվել է 32 մարդ, 9-ը տուժել են: Ավտոբուսում 50 ուղեւոր է եղել: Մի քանիսը կարողացել են հետեւի պատուհանից դուրս գալ բռնկված ավտոբուսից, հաղորդում է ՌԲԿ-ն: Ողջ մնացածները հայտնել են, որ վարորդը կիսաքնած վիճակում է եղել եւ շատ արագ է վարել: