Այսօր, հունվարի 23-ին Պորտուգալիայում նախագահական ընտրություններ են: Հարցումների համաձայն` արդեն առաջին փուլում կհաղթի գործող նախագահ, 71-ամյա Անիբալ Անտոնիու Կավակու Սիլվան: Նա հայտարարել է, որ պատրաստ է սպասել ընտրատեղամասերի փակմանը, սակայն պորտուգալացիներն արդեն հստակ արտահայտել են իրենց կարծիքը, հաղորդում է «Эхо Москвы» ռադիոկայանը: Գործող նախագահը խոստանում է կայունություն եւ կանխատեսելիություն:

Գործող նախագահի հիմնական մրցակիցն իշխող Սոցիալիստական կուսակցության ձախ թեւի առաջնորդ, 74-ամյա Մանուել Ալեգրեն է: Նա վստահություն է հայտնել, որ անցկացվելու է երկրորդ փուլ, ինքն էլ լինելու է ձախ ուժերի միասնական թեկնածուն: Հարցումների համաձայն` Ալեգրեն ունի պորտուգալացիների 20 տոկոսի, իսկ Կավակու Սիլվան` 60 տոկոսի աջակցությունը: