Այսօր, հունվարի 23-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի ֆուտբոլային միությունը, «Ռուսաստան-2018» կազմկոմիտեն եւ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ստորագրեցին Ռուսաստանին 2018թ. աշխարհի առաջնության կազմակերպչի կարգավիճակ շնորհելու հռչակագիրը:

Նախքան այդ, հանդիպում են ունեցել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն ու ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը, հաղորդում է «Интерфакс»-ը: Կողմերը քննարկել են Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության կազմակերպչական հարցերը: