Երեւանն ակնկալում է, որ մոտ ժամանակներում տեղի կունենան բարձր մակարդակով ՌԴ-ի եւ Հայաստանի նոր շփումներ, հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ Հայաստանը տրամադրված է Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունը էլ ավելի խորացնելու եւ ընդլայնելու բոլոր ոլորտներում, այդ թվում՝ նաեւ ԵՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակում: «Այս մտադրություններն արդեն բարձրաձայնվել են Սոչիում Հայաստանի վարչապետի եւ Ռուսաստանի նախագահի հադիպմանը: Մենք շատ ուրախ ենք, որ այդ հանդիպումների դինամիկան պահպանվում է, եւ մոտակա ժամանակներում նոր հանդիպումներ ենք սպասում»,- ասել է նա:





























