Ռուսաստանը մտադիր չէ արգելափակել YouTube-ը եւ Instagram-ը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով սոցիալական ցանցերի հնարավոր արգելափակման մասին հարցին: «Մենք մտադիր չենք որեւէ բան փակել», - վստահեցրել է նա: Պուտինը հավելել է, որ գիտի Telegram-ի արգելափակման հետ կապված իրավիճակի մասին, փոխանցում է «Գազետա»-ն:
«Դու ձեր տեղում եք անհանգստանում, իսկ ես իմ տեղում են անհանգստանում՝ մարդկանց անվտանգության համար: Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյուններից հետո իրավապահ մարմինները չէին կարողանում հետեւել ահաբեկիչների նամակագրությանը: Ինչպես ես պետք է դրան արձագանքեմ: Անվտանգության հարցերը՝ առաջին հերթին»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը նաեւ նշել է, որ որպես անձ, ով աշխատել է անվտանգության մարմիններում, ինքը հասկանում է, որ «ավելի հեշտ է արգելել, ավելի դժվար է ուծումներ գտնել», ուստի անհրաժեշտ է զարգացնել հանցագործությունների դեմ պայքարի ժամանակակից միջոցներ մշակել՝ չսահմանափակելով համացանցի ազատությունը:




























