Արցախի նախագահ Բակո Սահակյանը այցելել է պետական նախարարի աշխատակազմ, ֆինանսների նախարարություն եւ համապատասխան գերատեսչությունների աշխատակիցներին ներկայացրել է նորանշանակ ղեկավարներին: Նախագահ Սահակյանը բեղմնավոր աշխատանք է մաղթել Գրիգորի Մարտիրոսյանին եւ Արթուր Հարությունյանին:
Նա երախտագիտություն է հայտնել Արայիկ Հարությունյանին երկար տարիների աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել:





























