Ռուսաստանը չի կարող սեփական կրիպտոարժույթ ունենալ: Այս մասին ուղիղ գծի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ այս երեւույթը փաստացի պետության շրջանակներից դուրս է գտնվում:
Պուտինը հիշեցրել է այս հարցում Կենտրոնական բանկի դիրքորոշումը՝ կրիպտոարժույթը ոչ մի բանով ապահովագրված չէ եւ չի կարող վճարային միջոց լինել: Ըստ որում՝ նա նշել է, որ իշխանությունները պետք է ուսումնասիրեն հնարավորությունները, թե կրիպտոարժույթն ինչպես օգտագործեն:




























