Այն պրոֆեսիոնալները, որոնք հին Հայաստանում ստիպված են եղել կուսակցական պատկանելիություն ունենալ կամ սրտանց ՀՀԿ–ական են եղել, բայց թաթախված չեն կոռուպցիոն սկանդալների մեջ, պիտի շարունակեն պաշտոնավարել։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով կրթության ու գիտության նախարարի հայտարարությունն այն մասին, որ քննարկվում է  ԿԳ նախարարի երրորդ տեղակալին նշանակել մեկին, ով «Հանրապետական» կուսակցության անդամ է։ 

«Մենք հայտարարել ենք, որ նրանք, ովքեր  ՀՀԿ–ական են, չպիտի քաղաքական հալածանքների ենթարկվեն եւ վենդետաներ, կադրային ջարդեր չպիտի լինեն»,–վստահեցրեց նա։ 

Առաջին փոխվարչապետը շեշտեց, որ այն պնդումները, որ կրթության ու գիտության նախարարը նախկին հանրապետականի կնշանակի փոխնախարարի պաշտոնում, դեռ փաստ չէ։