Մենք էլ ենք նման ահազանգեր ստանում: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում կառավարության ծրագրի ընդունումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Կան ահազանգեր, որ նախկին կոռումպացված պաշտոնյաները վերադառնում ՊԵԿ, որոնք անգամ ՀՀԿ-ի ժամանակ էին մերժված:
«Այդ ահազանգերը մեզ էլ են հասնում, բայց ՊԵԿ-ի առջեւ դրված է կոնկրետ խնդիր. Կլուծե՞ն այդ խնդիրը՝ լավ, չեն լուծի՝ պետք է համապատասխան հետեւություն անեն: Կադրերի խնդիրը չէ, գուցե կա պրոցեսն անցնում կազմակերպելու խնդիր: Ոչ միայն ՊԵԿ-ում, այլեւ ցանկացած պետական կառույցում կոռուպցիոն որեւէ դրսեւորում չպետք է լինի:
Ես կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին նման երեւույթներ հանդիպելու դեպքում դիմել մամուլին: Ես մամուլին համարում եմ մեր դաշնակիցը հույս ունենալով, որ կգրեք մեր բացթողումների մասին»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ պետք է ուշադիր լինեն նշանակումների հարցում. «Մենք չենք ասել, որ անսխալական ենք եւ որեւէ տեղ որեւէ որոշում չի կարող սխալ լինել: Շատ կարեւոր է գնահատել իրավիճակը եւ հետեւություններ անել»:











