Իրանում մահապատժի են ենթարկել երկու մարդու, որոնք մասնակցել են 2009թ. բողոքի հակակառավարական ցույցերին:
Երկուսն էլ կախաղան են հանվել հունվարի 24-ին: Կախաղան հանվածների անունները չեն հրապարակվում, սակայն նշվում է, որ դրանք այն ակտիվիստներն են, որոնց ներելու կոչով դիմել էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Զանգվածային բողոքները Իրանում կայացել են 2009թ. ամռանը: Մարդիկ փողոց էին դուրս եկել ի նշան բողոքի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վերաընտրման դեմ: Ցույցերը վերաճել էին զանգվածային անկարգությունների եւ ոստիկանության հետ բախումների, արդյունքում մահացել էին տասնյակ եւ տուժել հարյուրավոր մարդիկ, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:





























