Facebook-ի ծրագրային ապահովման մեջ առաջացած սխալը հանգեցրել է 14 միլիոն օգտատիրոջ անձնական գրառումների տեսանելությանն անսահմանափակ թվով օգտատերերի համար: Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ ներկայումս սխալն արդեն ուղղվել է, փոպանցում է «ՌԲԿ»-ն:
Տեղի ունեցածի պատճառ է դարձել մի շարք օգտատերերի գաղտնիության կարգավորումների մեջ առաջացած խնդիրը: Նրանց գրառումները համակարգը հասանելի էր դարձրել բոլորի համար, նույնիսկ եթե ավելի վաղ կարգավորումները սահմանափակում էին գրառման տեսանելիությունը՝ բացելով այն միայն ընկերների համար:
Ինչպես նշել է Facebook-ի անվտանգության բաժնի ղեկավար Էրին Իգանը, սխալն առաջացել է սոցիալական ցանցում հրապարակումների նոր գործառույթների փորձարկման ժամանակ: Facebook-ում անտեսանելության ընդունում է կարգավորումների նշանակությունն այնպես, ինչպես դրանք օտատերը կարգավորել է վերջին անգամ: Երբ ֆեյսբուքյան մասնագետները փորձարկում էին լուսանկարներ հրապարակելունոր հնարավորությունները, ծրագրային սխալը հանգեցրել է նրան, որ օգտատերերի բոլոր նոր հրապարակումները բաց են դարձել: Էրին Իգանը հավաստիացրել է, որ խնդիրն արդեն լուծված է:





























