Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ աճ:

ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միայն հունվարի 22-ին եւ 23-ին ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը AK, CBD, «Սեւ նետ», ПK եւ УТЕС տիպի զինատեսակներից շուրջ 90 անգամ խախտելով հրադադարը` հայկական դիրքերի վրա արձակել են ավելի քան 300 կրակոց:

Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Հրադադարի խախտման արդյունքում հայկական ուժերը կորուստներ չեն ունեցել: