Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները այսօր՝ հունվարի 24-ին հանդիպում կունենան Մոսկվայում: Այդ հանդիպումը տեղի է ունենում ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունների Ռուսաստանի եռակողմ նախաձեռնությունների շրջանակում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջազգային կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը չի համարձակվել կանխատեսել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հունվարի 24-ին կայանալիք մոսկովյան հանդիպման արդյունքները:

«Չնայած բոլոր ջանքերին, բանակցությունները չեն բերում ԼՂ խնդրի խաղաղ ճանապարհով  կարգավորման»,- ասել էր Մամեդովը, վստահություն հայտնելով, որ բանակցությունները պետք է շարունակվեն: