Ռուս հեռուստադիտողները կարող են տեսնել վավերագրական ֆիլմը՝ նվիրված լեգենդար հետախույզներ Գեւորգ եւ Գոհար Վարդանյաններին: Ֆիլմը պատմում է, թե ինչպես են խորհրդային հետախույզները ձախողել նացիստական Գերմանիայի ծրագրերը՝ վերացնել հակահիտլերյան կոալիցիայի առաջնորդներին 1943թ. Թեհրանում:
Արտաքին հետախուզության ծառայության մամուլի քարտուղար Սերգեյ Իվանովը հայտնել է, որ առաջին ալիքով ցուցադրվելու է «Թեհրան-43. Իրական պատմություն» ֆիլմը: Ֆիլմի նկարահանումները կայացել են Ռուսաստանում, Սիրիայում եւ Չեխիայում: «Ֆիլմի ցուցադրումը նվիրված է Գոհար Լեւոնի Վարդանյանի հոբելյանին, հունվարի 25-ին նա դառնում է 85 տարեկան»,- ասել է նա:
Հենց շնորհիվ Գեւորգ եւ Գոհար Վարդանյանների 1943թ. հնարավոր եղավ Թեհրանում կանխել Ստալինի, Ռուզվելտի եւ Չերչիլի դեմ նախապատրաստվող մահափորձը:
Վերջիններս նաեւ պատերազմից հետո են շարունակել իրենց հետախուզական գործունեությունը եւ միայն 1986թ. թոշակի են գնացել:





























