Axon ընկերությունը դրոններ արտադրող DJI ընկերության հետ համատեղ Axon Air ծրագրով աշխատող դրոն-ոստիկաններ կվաճառի ԱՄՆ իրավապահ մարմիններին եւ անվտանգության գործակալություններին: Դրանք կաշխատեն ամպային կառավարման համակարգով եւ Evidence.com ծառայության հետ, ուր եւ կփոխանցվի դրոնների տեսախցիկներից ստացված տեղեկությունը, հաղորդում է HighTech-ը՝ վկայակոչելով Gizmodo-ն:

The Axon Air ծրագիրը մարդու գրեթե լիարժեք բացառում է նախատեսում ոստիկանի մասնագիտությունից. դրոնները կարող են որոնել, ինքնուրույն ավտովթարների ռեկոնստրուկցիա իրականացնել, հետեւել մարդկանց, վերլուծել տվյալները, շենքերի մոնիտորինգ իրականացնել եւ հանցանշաններ փնտրել:

Ընդ որում, դրոնների սպասարկումն ավելի մատչելի է, քան մարդկանցը, այն նաեւ ամբողջությամբ ավտոմատացված է: Բացի այդ, Axon Air-երը կհագեցվեն դեմքերի ճանաչման տեխնոլոգիայով եւ համակարգչային տեսողությամբ, ինչը նշանակում է, որ սարքավորումները կկարողանան փողոցում ճանաչել որոնման մեջ գտնվող մարդկանց: