Կառավարության այսօրվա՝ հունիսի 8-ի որոշմամբ՝ Մարտին Սարգսյանն ազատվեց Հայաստանի Հանրապետությանն կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից։
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Նարեկ Սարգսյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից:
Մեկ այլ որոշմամբ էլ Աշոտ Մարտիրոսյանը նշանակվել է միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ:
Նշենք, որ Մարտին Սարգսյանն իր պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից:
Նարեկ Սարգսյանն իր պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականից:




























