Ստեփանակերտի ծեծկռտուքի գործով մեղադրանք է առաջադրվել եւս երեք անձի:

Արցախի դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննության ընթացքում Ալբերտ Ավետիսյանին 07.06.2018թ. մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:  Քանի որ վերջինս գտնվում է ստացիոնար բուժման մեջ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նույն օրը Մհեր Մուսայելյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի  3-րդ մասի  1-ին,  2-րդ եւ 3-րդ կետերով:  Վերջինիս  նկատմամբ եւս որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, հաշվի առնելով նրա` ստացիոնար բուժման մեջ գտնվելու հանգամանքը:

Դարձյալ նույն օրը, նախաքննության մարմնի կողմից Դավիթ Հարությունյանին մեղադրանք է  առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի  2-րդ մասի  3-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

Արցախի ԱԱԾ նախկին պետ Արշավիր Ղարամյանի որդին կալանավորվեց