Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Facebook-ի էջում նրա անունից տեղեկություն է հայտնվել, որ նա չի մասնակցելու 2012թ. նախագահական ընտրություններին: Արդյունքում պարզվել է, որ դա հաքերների չար կատակն է:

«Հարգելի հայրենակիցներ, մեր երկրում տիրող արտակարգ դրության պատճառով ես որոշում եմ կայացրել իմ թեկնածությունը չառաջադրել 2012թ. ընտրություններին»,- ասված  է Սարկոզիի՝ ուղղագրական սխալներով հարուստ «ուղերձում», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Le Parisiene թերթը:

Հաքերը էջում անգամ հրավեր է թողել՝ նվիրված 2012թ. մայիսի 6-ին պաշտոնը լքելու կապակցությամբ Սարկոզիի կազմակերպելիք ֆուրշետին: