«Արմավիա» ավիաընկերության ուղեկցորդուհուց «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ հունվարի 23-ին Մոսկվա-Երեւան չվերթի օդանավի վայրէջքից հետո, օդանավից դուրս գալիս, ուղեւորներից մեկը հայհոյել է մեկ այլ ուղեւորի, որն էլ իր հերթին հարվածներ է հասցրել հայհոյողին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանց տրվել են դատաբժշկական փորձաքննության ուղեգրեր:
Կատարվում է հետաքննություն:





























