ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել վերականգնել Ռուսաստանին արդյունաբերական երկրների առաջատար խմբում, որն այժմ հայտնի է որպես «Մեծ յոթնյակ»: «Ռուսաստանը պետք է ներկա լինի հանդիպմանը, պետք է դրա մաս լինի»,- ասել է Թրամփը լրագրողներին, փոխանցում է AP-ն:
Ռուսաստանը հանվել է էլիտար խմբից 2014 թվականկանին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Այս որոշմանը կողմ են հանդես եկել խմբի բոլոր անդամները, այդ թվում նաեւ՝ ԱՄՆ-ն, Կանադան, Ճապոնիան եւ եվրոպական չորս երկրները:
Հիշեցնենք, որ այսօր Կանադայում մեկնարկում է «Մեծ յոթնյակի» առաջնորդների գագաթնաժողովը: Նշենք, որ Թրամփի կողմից մետաղի ներմուծման համար մաքսատուրքերի սահմանման մասին որոշումից ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները լարված փուլ են մտել: Բացի այդ, ԱՄՆ-ն դուրս է եկել Իրանի միջուկային համաձայնագրից՝ հայտարարելով Իրանի դեմ պատժամիջոցների վերսկսման մասին, ինչը կանդրադառնա նաեւ Իրանում աշխատող եվրոպական ընկերությունների վրա: Վաշինգտոնի հայտարարությունից հետո մի շարք եվրոպական ընկերություններ հայտարարել են, որ դադարեցնում են իրենց գործունեությունն Իրանում:





























