Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 140-րդ կիլոմետրում հունվարի 22-ին ժամը 23:00-ին դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Սամանդ-411» մակնիշի եւ «Աուդի» մակ¬նիշի ավտոմեքենաները:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր 57-ամյա Նունուֆար Մարկոսյանը, «Սամանդ-411» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 48-ամյա Զավեն Վիլոյանը  եւ ուղեւոր 57-ամյա Նունե Վիլոյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխ¬վել Վայք քաղաքի հիվանդանոց, որտեղ Զավեն եւ Նունե Վիլոյանները՝ ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել:

Ըստ բժիշկների, Ն. Մարկոսյանի վիճակը գնահատվում է բավարար: