Սյունիքի Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 14-րդ կմ-ին հարակից տարածքում հունվարի 23-ին տեղի է ունեցել խմելու ջրի խողովակների վթար, ինչի հետեւանքով ավտոճանապարհի այդ հատվածը ջրածածկվել է եւ ջրի մեջ ավտոմեքենա է մնացել, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության փրկարար ջոկատը: Ժամը 07.45-ին փրկարարների ուժերով ճանապարհի երթեւեկելի հատված է դուրս բերվել Ս.Սարգսյանին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի 51 ՕՕ 909 պետհամարանիշով ավտոմեքենան:





























