Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը կառուցողական կլինի:
«Նա խոհեմ մարդ է, կարողանում է լսել եւ արձագանքում է զրուցակցի ներկայացրած փաստարկներին: Այս ամենն ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ երկխոսությունը կարող է կառուցողական լինել», - «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է Պուտինը:





























