Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը այցելություն է կատարում Չինաստան, Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին ռուսական բաղնիք է նվիրել։

Նվերների փոխանակությունը նախօրեին է տեղի ունեցել, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Չինական կողմը կընտրի վայրը ու մեր մասնագետները կտեղադրեն բաղնիքը»,- ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նաեւ ճշգրտել է, որ փայտը կտրվել է Ալթայում աճող 200 տարեկան մայրի ծառից։ Նվերների փոխանակության ժամանակ Չինաստանի առաջնորդին ցուցադրել են բաղնիքի էսկիզը, նաեւ ծառի հատումը, որով հնարավոր է գնահատել փայտի մասշտաբը։

Նշենք, որ Չինաստան կատարած այցելության ժամանակ Պուտինին շնորհվել է ՉԺՀ բարեկամության շքանշան, նա առաջին մարդն է , որը նման պարգեւի է արժանացել։