Ռուսաստանն ու Իրանը հաջողությամբ համագործակցում են Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք հաջողությամբ համագործակցում ենք Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում: Եվ այստեղ խոսելու բան ունենք, քանի որ կոնկրետ արդյունքներ կան»,- ասել է Պուտինը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ:
«Ես ուրախ եմ ՇՀԿ շրջանակում միջազգային հանդիպման հարթակում ձեզ հետ աշխատելու հնարավորության համար»,- հավելել է Պուտինը:





























