Ադրբեջանի բնակիչներ են ձերբակալվել Պետերբուրգի Կուպչինո թաղամասում ծեծկռտուքի մասնակցելու համար:
«Ֆոնտանկա» պարբերականի փոխանցմամբ, ռուսների եւ կովկասցիների միջեւ ծեծկռտուքը վաղօրոք է ծրագրվել, եւ հավանաբար կապված է «Սպարտակի» երկրպագու Եգոր Սվիրիդովի մահվան 40-օրյակի հետ: Պետերբուրգյան ծեծկռտուքի արդյունքում վիրավորվել է 4 մարդ, մեկը դանակի հարված է ստացել, մյուսին վիրավորել են գազային զենքից:
Ծեծի արդյունքում ձերբակալվել է 20 մարդ: Ոստիկանությունը քիչ անց ձերբակալել է եւս յոթին: Նրանց մոտից գազային ատրճանակներ եւ մահակներ են հայտնաբերել: Կիրակի երեկոյան եւս 12 մարդ էր ձերբակալվել, հիմնականում Պետերբուրգի բնակիչներ: Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել:




























