Ադրբեջանի եւ Իսրայելի ռազմական համագործակցությունը հաստատվել է ղարաբաղյան պատերազմի հենց սկզբում: Ինչպես հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը քուվեյթյան «Alrai» թերթին տված հարցազրույցում, պաշտպանական ոլորտում համագործակցությունը սկսվել է ղարաբաղյան պատերազմից հետո: «Մեր բանակի ամրապնդման համար մենք դիմել ենք շատ պետությունների, եւ Իսրայելն առաջիններից է արձագանքել»,- ասել է նախարարը:

Ընդ որում, նա համոզմունք է հայտնել, որ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները չեն կարող բացասական ազդել Թեհրանի հետ կապերին: «Մենք հարեւաններ են, Իրանում մեծաթիվ ադրբեջանական համայնք կա, որի հետ մեզ կապում է ընդհանուր լեզուն: Մենք ընդհանուր ավանդույթներ եւ սովորույթներ ունենք եւ հավատում ենք բարիդրացիության քաղաքականությանը»,- կարծում է Մամեդյարովը:

Խոսելով պաղեստինյան խնդրի մասին՝ Մամեդյարովն ասել է, թե Ադրբեջանն աջակցում է երկու պետությունների՝ Իսրայելի եւ Պաղեստինի գոյությանը: Ըստ Մամեդյարովի՝ Ադրբեջանն առ այսօր դեսպանատուն չի բացել Թել-Ավիվում, քանի որ պաշտոնական Բաքուն հանդես է գալիս երկու պետությունների ստեղծման օգտին: