Լեռնային ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի մանդատը երկարաձգվել է եւս մեկ տարով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Կազմակերպության կենտրոնակայանում:
Նշենք, որ Կասպշիկն իրականացնում է ղարաբաղյան հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները 1997թ. հունվարից:





























