Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ Երեւան  կատարած այցի արդյունքներն այսօր՝ հունվարի 24-ին, ամփոփել է Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն։

Նրա խոսքով, Հայաստանին  եւ Վրաստանի կապում են հատուկ հարաբերություններ, եւ դրա մասին վկայում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ Հայաստան կատարած այցը, հայտնում է GHN-ը։

«Մեր գնահատականով, դա կարեւոր եւ հետաքրքիր այց էր։ Առաջին հերթին՝ ելնելով նոր առաջնահերթություններից։

Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի եւ Վրաստանի երիտասարդ սերունդների միջեւ հարաբերությունները չեն սահմանափակվում միայն քաղաքականությամբ. դրանք մուտք են գործում հասարակական-մշակութային եւ կրթական ոլորտներ»,- նկատել է Մանջգալաձեն։

Նրա խոսքով, այցի շրջանակներում քննարկվել են բոլոր կարեւոր հարցերը «Իհարկե, քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են երկու երկրների շահերին՝ մասնավորապես առեւտրին, տնտեսությանը, ներդրումներին, ինչպես նաեւ քաղաքացիների տեղաշարժի հեշտացմանը»։