Վրաստանում երկրի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի մահվան հանգամանքների ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողովը եկել է եզրակացության, որ նրան սպանել են: Նման հայտարարություն է արել հանձնաժողովի նախագահ, Գամսախուրդիայի որդին՝ Կոնստանտին Գամսախուրդիան: Նրա պնդմամբ, տվյալները թույլ են տալիս հստակ ասել, որ առաջին նախագահը եղել է սպանության զոհ, այլ ոչ ինքնասպանության, ինչպես կարծում էին առ այսօր: Հանձնաժողովն իր եզրակացությունը ներկայացնելու է փետրվարի 23-ին:
Նշենք, որ Զվիադ Գամսախուրդիան մահացել է 1993թ. դեկտեմբերի 31-ին՝ Սամեգրելոյի գյուղերից մեկում, երբ վարչապետի եւ այլ մտերիմների հետ թաքնվում էր իրավապահներից:
Նրա հետ գտնվող, վարչապետ Վիսսարիոն Գամսախուրդիան ցուցմունք էր տվել, որ նախագահն ինքնասպան է եղել, սակայն հանձնաժողովը, հիմնվելով բալիստիկ եւ այլ տվյալների վրա, պնդում է, թե նրան սպանել են Վրաստանի այն ժամանակվա իշխանությունների հրահանգով:





























