Իրանը չի կարող չափազանց երկար սպասել Եվրոպական միության որոշմանը Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարպակ պլանի (ԳՀՀՊ) հարցով։ Այս մասին կիրակի հայտարարել է Մեջլիսի (Իրանի խորհրդարան) խոսնակ Ալի Լարիջանին՝ կոչ անելով եվրոպացիներին շտապ հայտարարել միջուկային գործարքի հարցով իրենք որոշման մասին, հայտնում է Mehr գործակալությունը։

«Իսլամական Հանրապետության պաշտոնատար անձիք չեն պատրաստվում սպասել Եվրոպական միության անորոշ խոստումներին։ Եթե Եվրոպան ենթադրում է, որ կարող է պահպանել միջուկային գործարքը, ապա նա պետք է  շտապ հայտարարի իր հստակ որոշման մասին»,-ասել է Լարիջանին։