Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հունվարի 25-ին կմասնակցի «Նախագահը լսում է» հեռուստակամուրջին։ Հեռուստակամուրջը կսկսվի հունվարի 25-ին՝ ժամը 18:00-ից, պարզաբանել է նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն։

Շփումը կլինի ինչպես «կենդանի», այնպես էլ ինտերնետի միջոցով։

Հեռուստակամուրջը կանցկացվի ռուսալեզու «Առաջին կովկասյան լրատվականի» նախաձեռնությամբ, որի հեռարձակումն սկսել է 2010 թվականի հունվարից։

Սահակաշվիլիի ծրագրի անվանումն ասոցացվում է նրա վենեսուելացի գործընկերոջ՝ Ուգո Չավեսի «Ալո, նախագահն է» շոուի հետ։ Մի անգամ նա ռեկորդ է սահմանել՝ չհեռանալով էկրաններից 8 ժամ եւ 8 րոպե։ Ամեն տարի քաղաքացիների հետ հեռուստատեսության միջոցով շփվում է նաեւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, ով այս ավանդույթը ներմուծել է նախագահ եղած ժամանակ։