Վրաստանի նախագահի մայրը՝ Գիուլի Ալասանիան հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան: Ալասանիայի այցը նախատեսված է փետրվարի 1-4-ին, հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով «YES Азербайджан» խորհրդատվական խմբի անդամ Ռովշան Մուրադովին:
International Black Sea համալսարանի ռեկտոր եւ «Բարեկամության կովկասյան տան» ղեկավար Ալասանիան այցի ընթացքում հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ կրթության ոլորտում համագործակցությունը զարգացնելու համար:
Ծրագրված են նաեւ հանդիպումներ խորհրդարանի փոխնախագահ Բահար Մուրադովայի, Azercell-ի նախագահ Ալի Աղանի, օմբուդսման Էլմիրա Սուլեյմանովայի հետ:





























